Home » Articles » Հոդվածներ

Տվյալների վերլուծության գործընթացը

Տվյալների վերլուծությունը ընդհանուր առմամբ պարբերական և շղթայական գործընթաց է, որի ընթացքը վերանայվում է հիմնվելով նախորդ փուլերի վրա: Տվյալների վերլուծության առաջին փուլը որպես կանոն հանդիսանում է նախորդող հետազոտության վերջնական փուլը, քանի որ ցանկացած վերլուծություն պետք է սկսվի երևույթի վերաբերյալ առկա տվյալների նախնական ուսումասիրութամբ:  

1.  Տվյալների հավաքագրում_  Տվյալները բազմազան են և բազմաբովանդակ, այդ իսկ պատճառով տվյալներ կարող են ունենալ ինչպես քանակական այնպես էլ որակական բնույթ: Տվյալները կարող են լինել առաջնային աղբյուրից, այնպես էլ երկրերդային՝ արդեն մասամբ կամ ամբողջովին վերլուծված:  Տվյալների հավաքումը ամենաժամանակատար և աշխատատար գործընթացներից է, քանի որ սակավ տվյալների առկայության պարագայում հետազոտոթյան արդյունքների վերլուծությունը կարող է լինել ոչ լիարժեք, իսկ տվյալների հավաքման փուլի վերադարձը այլևս անիրատեսական: Այնուամենայիվ պետք է նշել, որ արակական հետազոտությունների պարագայում տվյալների հավաքման դաշտային փուլին վերադարձը կամ նույնիսկ զուգահեռ վրլուծությունը բավականին տարածված է և չի հակասում որակական հետազոտությունների տեսությանը: 

2. Համակարգչային մշակում:  Համակարագչային մշակումը հնարավորություն է տալիս խնայել վերլուծության ժամանակը, ստեղծել վիզուալ ընկալելի գրաֆիկներ և ստուգել դաշտային փուլում ստացված հետազոտական արդյունքների որակը:  Վերջին 30 տարիների ընթացքում ստեղծվել են բազմաթիվ վերլուծական և տվյալների մշակման համակարգչային ծրագրեր:  Այնոամենայիվ պետք է առանձնացնել սոցիոլոգիական, անտրոպոլոգիական և էկոնոմետրիկական ծրագրերի երկու խումբ՝ որակական տեղեկատվության և քանակական տեղեկատվության մշակման և վերլուծության ծրագրեր:  Որակական տեղեկատվության մշակման համար ամենաարդյուավետ ծրագերից մեկը NVIVO-ն է, որը հնարավորություն է տալիս ուսումասիրել ոչ միայն տեքստային այլ նաև վիդեո, աուդիո և առցանցային փաստաթղթերը: Քանակական տվյալների վերլուծության ամենատարածված գործիքներից են EXCEL-ը և SPSS-ը:  Եթե առաջինը բավականին լայն հնարավորություն է տալիս վիճակագրական տվյալների վերլուծության և գրաֆիկական վիզուալիզացիայի համար,ապա SPSS-ը հատուկ ստեղծված է սոցիալական գիտությունների տվյալների վիճակագրական վերլուծության համար և ունի շատ թիրախավորված գործիքներ՝ տվյալների մուտքագրման, մաքրման և հետակա պահպանման համար:  Այնուամենայիվ տվյալների համակարգչային մուտքագրման փուլում տվյալների ֆորմատը երկրորդական է, քանի որ համարյա բոլոր ֆորմատները կարող են փոխարկվել մեկը մյուսին:  Մասնավորապես ավեի հարմար է մուտքագրել Excel-ի մեջ, այնուհետև վերլուծության փուլում այն փոխարկել SPSS-ի: 

3. Բազայի մաքրում:  Բազայի մաքրում իրենից ներկայացում է միջանկյալ փուլ բազայի ստեղծման և վերլուծության փուլերի համար:  Մաքուր բազա ասելով հասկանում ենք՝ տվյալները ճշտված, ստուգված և  համապատասխանացված են վերլուծության համար անհրաժեշտ ձևաչափին: 
 

Category: Հոդվածներ | Added by: Vahik (2015-09-29)
Views: 623 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar