Կյանքի սպասվող տևողությունը հասարակության բարեկեցության կարևորագույն ցուցանիշներից է: Big Data-ի թիմը ուսումնասիրել է վերջին 50 տարիների ընթացքում Հայաստանի և նրա հարևան երկրների բնակչության կյանքի տևողությունների դինամիկան:
Հայաստանի բնակչության կյանքի տևողությունը 1960-ականների կեսերին ամենաբարձրն են տարածաշրջանում: Այնուհետև իրավիճակը սկսվեց փոխվել 1980-ականների սկզբերից, երբ ՀՀ բնակչության կյանքի տևողության աճի տեմպերը սկսեցին նվազել,իսկ 80-ականների կեսերից սկսեց նվազել նաև կյանքի տևողությունը: Արդեն 1990-ականների սկզբերին կյանքի տևողությունը ամենացածրն էր վերջին 50 տարվա ընթացքում: Այս հանգամանքը պայմանավորված էր մի շարք գործոններով՝ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատացմամբ, առողջապահական համակարգի քայքայմամբ, բնակչության զգալի հատվածի մոտ առաջին անհրաժեշտության կարիքների բավարարման անհասանելիությամբ: Լրացուցիչ ազդեցություն ունեին նաև Արցախյան պատերազմի և Սպիտակի ավերիչ երկրաշարժի գործոնները: Սկսած 1990-ականների երկրորդ կեսից սկսեց նկատվել կյանքի տևողության որոշակի աճ, իսկ արդեն 2000-ականների սկզբերին բնակչության կյանքի տևողությունը հասավ խորդրային ժամանակաշրջանի մակարդակին: Ներկայումս ՀՀ բնակչության սպասվող կյանիք տևողությունը տարածաշրջանում զիջում է միայն Թուրքիայի ցուցանիշներին:
Թուրիքայի բնակչության կյանքի տևողության վերջին 50-տարիներիր ընթացքում աճել է գրեթե 35 տարով: Դա պայմանավորված է երկրի բնակչության կենսամակարդակի և ընդհանուր կյանքի որակի բարձրացմամբ: Ներկայումս Թուրքիային բնակչության սպասվող կյանքի տևողությունը գերազանցում է 76 տարին: Պետք է նշել, որ կյանքի տևողության աճին զուգահեռ կտրուկ աճում է նաև Թուրքիայի բնակչության թիվը: Եթե 1920-ականների վերջերին Թուրքայի բնակչությունը չէր գերազանցում 14 միլիոնը, ապա 2014 թվականի վերջին բնակչության թիվը գերազանցում է 77 միլիոնը: Վերջին տասնամյակում Թուրքիայի բնակչության տարեկան միջին աճը գերազանցում է 900.000-ը: Այն է, երեք տարվա ընթացքում Թուրքիայի բնակչություն միայն բնական աճը գերազանցում է ՀՀ առկա բնակչության թիվը:
Իրանի բնակչության կյանքի միջին տևողությունը 1960-ականների կեսերին չեր գերազանցում 50 տարին: Իրավիճակը կտրուկ փոխվեց 1980-ականներին՝ Իսլամական Հեղափոխությունից մի քանի տարի անց, երբ բնակչության կյանքի տևողությունը սկսեց կտրուկ աճել:
Չնայած բնակչության բարեկեցության աճին և երկրի տնտեսության վերջին տարիների զարգացմանը, Ադրբեջանի բնակչության կյանքի տևողությունը տարածաշրջանում ամենացածրն է:
Կյանքի սպասվող տևողությունը ունի իր երկորդ կողմը: Որքան երկար է կյանքի սպասվող տևողությունը հասարակությունում, այնքան հասարակությունը "ծերացող" է: Իսկ ծերացող հասարակությունը ունի աշխատուժի և երիտասարդ բնակչության աճող կարիք: Այս ամենը վերջիվերջո բերում է տնտեսական խնդիրների և արդյունաբերույան անարդյունավետության աճի:
|