Մեծ տվյալների վերլուծությունը (Big Data Analysis) ժամանակակից որոշումների կայացման կարևորագույն գործիքներից է: Այս խնդիրների լուծման նպատակով, ստեղծվել է գործիքների, մոտեցումների և մեթոդների համակարգ, որը հնարավորություն է տալիս հսկայական ծավալի տվյալները վերլուծել համակարգել, կանխատեսել և դրանք հարմարացնել բիզես որոշումների կայացման ժամանակից պահանջներին:
Տվյալների վերլուծության մեթոդները և մոդելները բազմազան են, և նախատեսված են տարբեր առանձնահատուկ խնդիրների լուծման համար՝ հաշվի առնելով ոլորտային առանձնահատկությունները, տվյալների ուսումասիրության խորությունը և դրանց որակական բնութագրիչները:
Big Data-կայքը հայաստանյան առաջին և դեռևս միակ կայքն է, որի նպատակն է ամբողջացնել արդի բոլոր քանակական և որակական հետազոտությունների տվյալները, դրանք միավորելով տարբեր ոլորտներին, մեթոդներին վերաբերվող խմբերում: Կայքը ստեղծվել է ԵՊՀ նախկին դասախոս Վահե Գալստյանի կողմից բացառապես գիտական և ուսուցողական նպատակներով:
Big Data կայքում ներկայացվելու են նաև տարբեր ոլորտների և երևույթների վերաբերյալ հետազոտությունների, քանակական և որակական վերլուծությունների արդյունքներ, որոնք հետաքրիր կլինեն տարբեր բիզնես կազմակերպությունների, պետական և մասնավոր կառույցների, հասարակակաան և միջազգային կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար:
Big Data-կայքը հատկապես օգտակար կլինի տարբեր պետական և մասնավոր ընկերությունների վերլուծության և պլանավորման ստորաբաժանումների համար՝ հեշտացնելով տեղեկատվության և ամփոփ հաշվետվություննների ստացման գործը: